38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

ԼՖԻԿ ՍԱՄՈՆ ԳԻՐՔ Է ԿԱՐԴՈՒՄ

ԼՖԻԿ ՍԱՄՈՆ ԳԻՐՔ Է ԿԱՐԴՈՒՄ
28.10.2011 | 00:00

Երեկ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հայտնվել էր «Ժառանգություն» խմբակցության հարկում՝ Զարուհի Փոստանջյանի ուղեկցությամբ: Զարմացանք՝ ի՞նչ գործ ունի օլիգարխն ընդդիմադիր պատգամավորի հետ:
-Ես հա՛մ ՕԵԿ-ում, հա՛մ «Ժառանգությունում» եմ, հա՛մ էլ ժողովրդի հետ:
-Բայց պատկերացնում ե՞ք` ինչ հետաքրքիր կլինի Փոստանջյանի հետ համագործակցությունը:
-Հեսա իմ ընտրություններն ա գալի, գալու ա մի քիչ գովի, բան անի, ասի՝ ամենալավ պատգամավորն ա:
Փոստանջյանը կողքից պարզաբանեց.
-Հա՜, ամենալավ պատգամավորը: Մասնագիտությունս դեռ չեմ փոխել, այ, եթե փաստաբանի կարիք ունենաս, ուրիշ:
-Ըտենց պրոբլեմ դեռ չունեմ:
Այդ ընթացքում Զարուհի Փոստանջյանը սենյակի դռան բանալին էր փնտրում պայուսակում:
-Դու դուռդ բաց, դուռդ:
-Լավ, ինչի՞ համար եք եկել տիկին Փոստանջյանի մոտ:
-Ասեց՝ գիրք պիտի վերցնեմ, ինչ անեմ: Չգիտեմ էլ` ինչ գիրք ա:
-Պահո՜, գիրք էլ եք կարդո՞ւմ:
-Հա, բա ինչ եմ անում: (Դառնալով Փոստանջյանին): Շատ հետաքրքիր է, էս մի ժամ ա կանչել ես, ի՞նչ ես անում:
Վերջապես դուռը բացվեց ու երկու գիրք հանձնվեց Ալեքսանյանին, որը մի ակնթարթ այս ու այն կողմ շուռումուռ տվեց գրքերը:
-Փաստորեն, կարդալու եք, էլի՛:
-Բա տվել եմ, որ կարդա,- հաստատեց տիկին Զարուհին։
-Բայց մի հատ գրի քո կոմից, որ ցույց տամ` Զառան ա ինձ տվել:
Պատգամավորներին թողեցինք, որ հանձնման-ընդունման արարողությունն իրականացնեն առանց մեր ներկայության:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1024

Մեկնաբանություններ